Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Ուրիխանյանը ԸՕ չընդունումը ՀՀԿ-ի՝ խորհրդարանում կրկին զգալի ներկայություն ապահովելու փորձ է համարում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
azgayin-joxov-uxix-live111

«Ինձ թվում էր երեկ տեղի ունեցած ավանտյուրային իրադարձությունից հետո պետք էր ԱԺ-ն իր հնարավորություններն օգտագործեր եւ հասարակության առջեւ մեղանչելով՝ ՀՀԿ-ին բերեր նոր ԸՕ-ն անցկացնել»,-ԱԺ նիստի սկզբում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Ինչ երեկ տեղի ունեցավ, դա Հանրապետականի համար հնարավորություն էր փոքրաթիվ խմբով մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հին ընտրակարգով՝ բերելով բոլոր փողային պարկեր բացող տղերքին, տեղերում ապահովել ռեյտինգային ընտրակարգով ձայներ, սահմանափակել 4 տոկոսանոց անցողիկ շեմով 4 խմբակցությունների անցնելու հնարավորությունը ու նորից խորհրդարանում ապահովել Հանրապետականի զգալի թվով ներկայությունը։ Սրա դեմն անմիջապես պետք է առնել»: Չուշացավ նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի արձագանքը: «Հիմա ուզո՞ւմ եք պատասխանեմ այն ինչ կա իրականում: Էն ժամանակ կցանկանայի, որպեսզի բնակչությունը գնահատեր ավանտյուրան որտեղ է: Ես տվեցի հնարավորություն, որ այն մարդիկ ովքեր խոստացել էին աջակցել ընտրությունների պատշաճ իրականացմանը, գալ եւ մասնակցել քննարկմանը, բայց կային 57 –ը, եւ այդ առումով ազնիվ եղավ մի խմբակցություն՝ ՀՀԿ-ն, որն ի սկզբանե դեմ էր եւ պաշտպանեց իր կարծիքը: Բարի լինեիք գայիք 69 պատգամավորով եւ քվեարկեինք» : Տիգրան Ուրիխանյանը դարձյալ արձագանքեց՝ ասելով:  «Ինձ համար զարմանալի է, որ ՔՊ-ի մեր գործընկերները վարչապետի գլխավորությամբ երեկ հայտարարեցին, թե Ազգային ժողովը պետք է որոշի, որ ընտրական օրենսգրքով էլ տեղի ունենան ընտրությունները, իրենց համար միևնույն է, իրենք մեկ է՝ անցողիկ են։ Եկեք բևեռեք ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ պետք է անցողիկ հնարավորություններ ստեղծել բոլորի համար հավասարապես, այլ ոչ միայն՝ ՔՊ-ի։ Սա նշանակում է, որ «Հանրապետականի» պատգամավորներն էին, որոնք դարձել են հանկարծակի հրեշտակի պես հեղափոխական, գնում են իշխանության դռների առջև երդումներ են կազմակերպում ու հնարավորություն են ստեղծում և՛ ձեր, և՛ մեր թիկունքի հետևից նորից ռեյտինգայինով, նախկին ընտրակարգով, հիմար ձևով ճողոպրելու խորհրդարան»,-ասաց նա: