Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապանի ընտրությունը Նիկոլ Փաշինյանի պարտությունն  է. Վոլոդյա Ավետիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
partutyun

«Կապանում երեկ  տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պարտությունն է»,-կարծում է քաղաքական գործիչ Վոլոդյա Ավետիսյանը:  Կապանում անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին: «Սերժ Սարգսյանի ժամանակ էլ կային գյուղապետեր, համայնքի ղեկավարներ, որոնք հանրապետականի հետ կապ չունեին ու հաղթում էին, բայց դա չէր ոչնչացնում այն ՀՀԿ-ական, իշխանական ճնշումների ամբողջ գարշելիությունը որ կար: Այ, նույն իրավիճակն այսօր այդ է. մարդկանց գաղափարական, քաղաքական, իշխանական ճնշման են ենթարկել Կապանում: Փաշինյանը հայտարարություն է արել՝ եթե դուք չընտրեք այս թեկնածուին, ուրեմն դուք հակահեղափոխական եք, դա ճնշում է, դա վիրավորանք է: Ո՞վ է սահմանը գծել հեղափոխության եւ հակահեղափոխության: Նման հայտարարությունից հետո, դա Նիկոլ Փաշինյանի ոչ թե հաղթանակն է, այլ՝պարտությունը»,-հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանը: Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը համամիտ չէ իր գործընկերոջ հետ: «Կապանում եւ Հրազդանում տեղի ունեցած ընտրությունները Նիկոլ Փաշինյանի հաղթանակն են, որովհետեւ ժողովուրդն է իր ընտրությունը կատարել»: