Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 35.23 տոկոսը

Պաշտոնական
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի 49 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցության նախնական տվյալները ժամը 17:00-ի դրությամբ: Ըստ այդմ, ձայնի իրավունք ունեցող 217,708 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 76,707-ը, կամ ձայնի իրավունք ունեցողների 35.23 տոկոսը: Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: