Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելք» խմբակցության անդամն ընտրվեց քննիչ հանձնաժողովի նախագահ

Պաշտոնական
photo-1

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի առաջարկով պատգամավորները միաձայն հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանին: Միքայել Մելքումյանը հորդորել է մեկշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել գազամատակարարման համակարգի գործունեությանն ու էլեկտրաէներգիայի ոլորտին առնչվող հարցադրումների վերաբերյալ: