Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի Հուբեյ նահանգի միջև համագործակցության հնարավորությունները

Պաշտոնական
951476

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը Չինաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հուբեյի առաջին փոխնահանգապետ Հուան Չուպինին: Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է  պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ենթակառուցվածքային այն ծրագրերը, որտեղ ներդրումներ անելու հնարավորություն  կա:  Անդրադարձ է եղել հատկապես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, ներկայացվել է ծրագրի ռազմավարական նշանակությունը:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հուբեյ նահանգի միջև համագործակցության հնարավորությունները այն ոլորտներում, որտեղ զարգացման ներուժ կա: Երկկողմ հույս են հայտնել, որ գործակցությունը բարեհաջող ընթացք կստանա:    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն