Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունան Պողոսյանի նշանակումը ճիշտ որոշում է. Վալերի Օսիպյան (տեսանյութ)

Քաղաքականություն
osipyan

Ոստիկանությունը պատրաստ է  ԱԺ արտահերթ ընտրություններին եւ խոստանում է՝ վերահսկողությունն  աննախադեպ է լինելու: «Օրենքի առջեւ բոլորը հավասար են, եւ ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել ԱԺ արտահերթ ընտրությունները եւ մենք կօգտագործենք հատկապես մարզերում՝ նոր մոտեցումներ»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վալերիյ Օսիպյանը: Սյունիքի մարզպետի պաշտոնում  նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լավ կաշխատի, կարծում է  ոստիկանապետը. «Հունան Պողոսյանի նշանակումը ճիշտ որոշում է»: