Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԴԽ-ն հոլանդացիների հետ քննարկել է արդարադատության ծախսերի կրճատման հարցը

Պաշտոնական
bdx

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Բարձրագույն դատական խորհուրդը Նիդերլանդների թագավորության Դատական խորհրդի պատվիրակության հետ շարունակեց աշխատանքային քննարկումները: Առանցքային հարցերի շրջանակը վերաբերում էր բյուջեի կազմման և արդարադատության ծախսատարության կրճատման հիմնախնդիրներին: Հոլանդիայի դատական խորհրդի պատվիրակությունը` Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բարձրագույն դատական խորհրդի հրավերով:   ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն