Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ Արթուր Վանեցյանի՝ իր և ՀՔԾ պետի գաղտնալսման պատվիրատուն «լայն ճանաչում ունի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
3-18

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման շրջանակն ու պատվիրատուն պարզվել են: «Պարզվել է շրջանակը, թե ովքեր են պատվիրել, ովքեր են գաղտնալսել: Գաղտնալսման եղանակն այս պահին պարզում ենք»,- մանրամասնեց Վանեցյանը: Հստակեցնող հարցին, թե ով է պատվիրել, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել»: Լրագրողի հարցին՝ պատվիրատուն հանրությանը հայտնի՞ է, Վանեցյանն ասաց. «Լայն ճանաչում ունի»: