Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԵՄԱ. Մասնագիտությունը ունի սեռ. այն կարող է փոխվել

Հասարակություն
photodune-20341816-diverse-business-people-use-digital-devices-xxl

Ուսուցչությամբ ժամանակին զբաղվել են բացառապես տղամարդիկ:  Պատճառը պարզ է՝ դրա հիմքում եղել է գիտությունը. տղամարդիկ են  գիտությունը ուսումնասիրել ու բացահայտումներ արել: ժամանակի ընթացքում ուսուցչի ու դպրոցի գործառույթները փոփոխություններ են կրել, դպրոցն ու ուսուցչությունը տղամարդիկ աստիճանաբար զիջել են կանանց: Մանկավարժությունը դարձել է կանացի մասնագիտություն:  Էլի կան մասնագիտություններ, որոնք հասարակության ընկալման մեջ սեռ ունեն: Օրինակ՝ ինչո՞ւ զինվորական դարձող աղջկան հասարակությունը քաջալերում է, իսկ բուժեղբայր դարձող տղային՝ ոչ: Ինչո՞ւ մանկապարտեզներում չկա տղամարդ դայակ ու դաստիարակ, իսկ դպրոցներում տղամարդ մանկավարժների թիվը գնալով նվազում է, արդյո՞ք պատկերը կփոխվի, եթե տղամարդ ուսուցիչները կանանցից ավելի բարձր վարձատրվեն: ԿԱՐԴԱՑԵՔ եւ ԴԻՏԵՔ այստեղ Այլ ԹԵՄԱ-ներն այստեղ են