Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ Վանաձորում. Երեք հոգի հոսպիտալացվել են

Պաշտոնական
102

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19-ն անց 5-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 41, 37 և 44-ամյա տղամարդիկ։ Իրավապահները պարզեցին, որ Վանաձորում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով էլ տղամարդիկ վիրավորվել են։ Հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով Երևանից Վանաձոր մեկնեց քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը՝ օպերատիվ խմբերով։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու անհետաձգելի քննչական գործողությունները շարունակվում են։ Կան բերման ենթարկվածներ։