Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային (տեսանյութ)

Քաղաքականություն

2018 թվականի հոկտեմբերի 11-ին, ի պատիվ մեծն շանսոնիե Շառլ Ազնավուրի, «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի» շրջանակներում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային: Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Նամականիշի վրա պատկերված է լեգենդար ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, հասարակական գործիչ և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), իսկ գեղաթերթիկի վրա ներկայացված է մի հատված Երևանի Հանրապետության հրապարակում 2006 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած Շառլ Ազնավուրի համերգի լուսանկարից: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են Խուան Պաբլո Գեչիջյանը և Վահագն Մկրտչյանը:                                                                                                                                                     Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ:   Թողարկման օրը` 11 հոկտեմբերի 2018թ. Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան Տպարանը` Cartor, Ֆրանսիա Նամականիշի չափսերը` 40,0 x 40,0 մմ Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ Տպաքանակը՝ 20 000 հ.     «Հայփոստ» ՓԲԸ