A
A
Փաշինյանը «խելամիտ որոշում» է համարում Հանրապետական խմբակցության հայտարարությունը. «Ազատություն»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խելամիտ որոշում է համարում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության երեկվա հայտարարությունը, ըստ որի՝ խմբակցությունը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»: Այդ մասին նա ասաց այսօր «Ազատության» հարցին ի պատասխան: «Ոչ թե ողջունում եմ, այլ խելամիտ որոշում եմ համարում», - այսպես արձագանքեց վարչապետը հարցին՝ ողջունո՞ւմ է արդյոք այդ հայտարարությունը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։