Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ-ն Արմեն Աշոտյանի հայտարարության վերաբերյալ

Պաշտոնական
5-2

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը. «Հիմա «Ազատություն» ռադիոկայա՞նն է այլևս  ՀՔԾ-ի փոխարեն ինձ սպառնում, որովհետև այս ընթացքում սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն»: Ա. Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրենս պառնացած` ՀՀ  ՀՔԾ պաշտոնյայի տվյալները,  հակառակ դեպքում` նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում և հորդորում ենք այսուհետ ձեռնպահ  մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից:

ՀՔԾ