Արմեն Աշոտյան. «ՀՀԿ-ի պատգամավորների վրա ճնշումներ են եղել».Առավոտ (տեսանյութ)
«Մեկ շաբաթ առաջ ՀՀԿ խմբակցությունը ընդունեց հայտարարություն վերջին իրադարձությունների հետ կապված: Այդ հայտարարությունը քննարկվում էր եւ իմ գործընկերներից, որոնք ստորագրել են դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դիրքորոշման տակ, որեւէ մեկը չէր արտահայտել այլ կարծիք: Այնուհանդերձ, իմ ունեցած տեղեկություններով՝ մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը իր բոլոր հնարավորություններով: Նաեւ փորձում էին գտնել որոշ պատգամավորների վրա արտերկրից ներազդելու հնարավորություններ», այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնության տակ ստորագրած 14 պատգամավորների քայլին, որոնցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են: Արմեն Աշոտյանը չբացառեց, որ որոշ պատգամավորներ նաեւ ինքնակամ են միացել այդ նախաձեռնությանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ