Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանրամասներ՝ Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյան հանդիպումից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikollll

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ «Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր»,– գրառման մեջ հայտնում է վարչապետի խոսնակը։ Հիշեցնենք նաև, որ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցի ընթացքում նշել էր, որ եթե ժողովուրդը ուզում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները լինեն դեկտեմբերին, ուրեմն իրենք էլ են ուզում: Նկոլ Փածինյանը քիչ առաջ նույնպես գրառում կատարեց ասելով.

«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Տեքստը կհրապարակենք քիչ անց»,- գրել է նա: