Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանկոֆոնիայի օրերին քաղաքապետարանում սահմանված է շուրջօրյա հերթապահություն 

Պաշտոնական
1-7

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին զեկուցվել է, որ Երևանում ընթացող  ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում  քաղաքապետարանի ենթակայության բոլոր ծառայությունների  ու պատասխանատու կառույցների կողմից շարունակվում է ուժեղացված ծառայությունն ու հսկողությունը:  Այս ուղղությամբ հանձնարարվել է  շարունակել  շուրջօրյա հերթապահությունն ու աշխատանքները ֆրանկոֆոնիայի միջոցառումները սպասարկող  բոլոր տարածքներում: Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքների իրականացման վերաբերյալ պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքում սահմանված ժամանակացույցով շարունակվում են  ընդհանուր օգտագործման քաղաքային գույքի, փողոցների բարեկարգման և վթարային պատշգամբների, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների  պահպանման նկատմամբ:  Զեկուցվել է նաև, որ ավարտվել է  ընթացիկ տարվա թեքահարթակների կառուցման ծրագիրը: Մասնավորապես, նախատեսված 176-ի փոխարեն կառուցվել է 198 թեքահարթակ: Խորհրդակցության ավարտին, մեկ անգամ ևս անդրադառնալով  մայրաքաղաքում հոկտեմբերի 7-ից մեկնարկած ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովի աշխատանքներին, աշխատակազմի վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության կառույցներին, վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին Կամո Արեյանը հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել շուրջօրյա հերթապահությունը՝ Երևանում անցկացվող ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի միջոցառումները պատշաճ կազմակերպելու և սպասարկելու նպատակով:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն