A
A
Աշխատանքի տոնավաճառ՝ Գյումրիում
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ նորարարական ձևաչափի աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցեցին Շիրակի մարզում և Երևանում գործող ՏՏ ընկերություններ և Շիրակի մարզում բնակվող սկսնակ ծրագրավորողներ։
24-ժամյա HackaFair-ի ընթացքում վերապատրաստման դասընթացներ անցած Շիրակի երիտասարդներն աշխատեցին թիմերով և մշակեցին տարբեր նորարարական լուծումներ, որոնք միջոցառման վերջում ներկայացրեցին պոտենցիալ գործատուներին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը և Եվրոպական պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի
Հանրային կապերի պատասխանատու