Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺՀԿ-ն դեմ է Փաշինյանի հրաժարականին

Պաշտոնական
ac3da827b678e418cf640101f924e76e

Հոկտեմբերի  2-ին Քոչարյան-Սարգսյան  զույգը նախաձեռնեց հակահեղափոխության  առաջին փորձնական քայլը՝ իրենց հպատակ, այսպես կոչված քաղաքական ուժերի միջոցով ԱԺ-ում գաղտագողի «ընդունեցին» օրենք՝ հեղափոխությանը խոչընդոտելու համար, իրական նպատակը՝ ստուգել Նիկոլ Փաշինյանի հնարավոր քայլերը և ժողովրդի արձագանքը։  Պետության և հեղափոխության շահերից է բխում ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնել, բայց այն, ինչ հոկտեմբերի 2-ի հանրահավաքում  Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, այն է՝ իր հրաժարականի գնով գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների, հանրության մեծ մասի համար ընդունելի չէ, քանի որ ոչ  միայն երկիրը կրկին կներքաշվի ցնցումների մեջ՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով, այլև մեծ է վտանգը, որ Քոչարյանը և Սարգսյանն իրենց հանցակից ուժերի հետ անելու են ամեն ինչ իշխանությունը բռնազավթելու համար, նույնիսկ Արցախում պատերազմ սկսելով, կասկած չկա՝  դրա հնարավորությունը նրանք ունեն և այդ դեպքում հրապարակներում կանգնած ժողովուրդը բնականաբար կմեկնի Արցախը պաշտպանելու, ինչը բավարար է, որ ռևաշիստները հասնեն հաջողության։  Հաշվի առնելով ստեղծված պայթունավտանգ իրավիճակը՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հարցի լուծումը տեսնում է անցումային արդարադատության անհապաղ ներդրման մեջ,  ինչը հնարավորություն կտա մեկուսացնել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, իսկ նրանց աջակից «քաղաքական» ուժերի գործունեությունը ժամանակավորապես կասեցնել։  Հանուն Հայաստանի Հանրապետության ու  հեղափոխության վերջնական հաղթանակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է չհապաղել և գնալ վճռական քայլերի։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության Նախագահ                              Պետրոս Մակեյան