Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելք»-ը քաղաքական ուժերից հստակություն է ակնկալում (տեսանյութ)

Քաղաքականություն
Lena-nazaryan

«Քաղաքական ուժերը պետք է շատ ուղիղ ասեն, որ աջակցում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

«Այդ հավաստիացումները պետք է լինեն շատ հստակ։ ՀՀԿ-ից ենք սպասում կոնկրետ քայլերի, որ նրանք եւ մյուս քաղաքական ուժերը  չեն առաջադրի վարչապետի թեկնածու»։

Հոկտեմբերի 2-ի նախագիծը ցույց է տալիս, որ խզումը հանրության եւ պառլամենտի միջեւ այնքան կրիտիկանան է, որ ամեն րոպե կարող է պայթել, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

Ըստ Լենա Նազարյանի, քաղաքական ուժերը գործում են հին քաղաքական պրակտիկայով։

«Նրանք կուլիսներում մտածել են, որ կարելի է այսպիսի նախագիծ մշակել, բայց մարդիկ արթուն են, եւ այն իրենց դեմ աշխատեց»։

Վարչապետի հրաժարականի օրը Լենա Նազարյանին հայտնի չէ, բայց նա հավելեց՝ ենթադրվում է հոկտեմբերի սկզբին։