Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեի նախագիծը կազմվել է բարդ քաղաքական իրավիճակում. տնտեսագետ (տեսանյութ)

Հասարակություն
aristakesyan

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի խոսքով 2019 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է բարդ քաղաքական իրավիճակում. «Կարևոր են եղել այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են նախկին իշխանությունները, իրավական առումով գործող իշխանությունները պարտավոր են հետևել դրանց»։ Ըստ նրա՝ այս բյուջեն պետք է համարել որպես 2018-ի բյուջեի տրամաբանական շարունակություն. «Փոփոխություններին խանգարում է քաղաքական իրավիճակը և նախկին կադրերի սաբոտաժը»։ Մովսես Արիստակեսյանի խոսքով դրական է պակասուրդի նվազեցումը. «Նախատեսվում է, որ մյուս տարի պակասուրդը կլինի 2.5 տոկոս, դա պայմանավորված է պարտքերի մարմամբ, նախկին իշխանությունների պարտքերը մնացել են ներկայիս իշխանության ուսերին։ Տնտեսագետը կարևորում է նաև սոցիալական ծախսերի ավելացումը։