A
A
Հիմնական խնդիրը համակարգն արդյունավետ դարձնելն է. Վարչապետը ներկայացրեց էներգետիկայի նախարարին (տեսանյութ)
«Գնում եմ էներգետիկայի նոր նախարարին ներկայացնելու»,- ֆեյսբուքյան գրառումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվեց էներգետիկայի նախարարություն։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Գարեգին Բաղրամյանը։ «Հիմնական խնդիրը համակարգն արդյունավետ դարձնելն է։ Մենք կարողացել ենք մի քանի նախագծի շուրջ համաձայնություն ձեռք բերել, որոնք վտանգված էին։ Կարևոր խնդիր է ջրային ռեսուրսների կառավարումը»,- նշեց վարչապետը։ Նախարար Բաղրամյանը նշեց, որ տնտեսության զարգացում հնարավոր կլինի էներգետիկհամակարգի կայացմամբ։