Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին իշխանությունը ներկայացնող ուժերը պետք է դուրս շպրտվեն քաղաքականությունից. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
manuchar

«Դեկտեմբերին լինելու են արտահերթ ընտրություններ»,- համոզված է Աշոտ Մանուչարյանը։ «Ներսի դիվերսիոն խմբերն ավելի վտանգավոր են, քան սահմանին գործողները։ Այս դեպքում հետևանքներն առավել ծանր կարող են լինել»,- ասում է Մանուչարյանը։ «Պետք է հարցը հստակ դրվի՝ չորս ուժերը, որոնք իրականացրել են վերջին տասնամյակներում իշխանությունը, արտաքին կառավարման գործիք են և ամեն վայրկյան կարող են դիվերսիա իրականացնել։ Նրանք պետք է հեռանան քաղաքականությունից»,- պնդում է Մանուչարյանը։  «Կա՛մ հինը շարունակվելու է, կա՛մ ժողովուրդը, Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է շպրտում օտար ներխուժումը»,- իրավիճակը բնորոշեց Մանուչարյանը։