A
A
Վաղը փակ է լինելու Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը
Հայտարարություն Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված՝ մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում կազմակերպվելիք միջոցառման կապակցությամբ հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը: Խնդրում ենք Աբովյան փողոցի նշված հատվածում զերծ մնալ մեքենաներ կայանելուց: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան