Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Միքայել Մանուկյանին

Պաշտոնական
default

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Մանուկյանն ազատվել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ: