A
A
Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել Արտակ Հանեսյանը
Հայաստանի բանկերի միության (Միություն) նոր նախագահ է ընտրվել «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ով հաջորդել է Հակոբ Անդրեասյանին՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենին: Վերջինս նախագահել է Միությունը 2017-2018թթ.-ին: Հայաստանի բանկերի միության նախագահը ընտրվել է Միության վերջին խորհրդի նիստի ժամանակ՝ կանոնադրության համաձայն: Միության նորընտիր նախագահը ստանձնել է իր պարտականությունները սույն թվականի հոկտեմբերի 1-ից: Հայաստանի բանկերի միություն