Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք միայն Փաշինյանին ենք վստահում. աջ ղեկով մեքենաներ ներկրողները բողոքում են (տեսանյութ)

Հասարակություն
Vachagan

Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները, որոնք երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի դիմաց, այսօր էլ Կառավարության մոտ են հավաքվել` պահանջելով չեղյալ հայտարարել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու արգելքը։ Հիշեցնենք, որ Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ին։ Առայժմ արգելքը ժամանակավոր է` մինչև հոկտեմբերի 1-ը։ Բայց նախարարությունը մտադիր է այդ արգելքը մշտական դարձնել։ Սակայն, ինչպես պնդում են ցուցարարները, հասարակությանը չեն ծանուցել կատարված փոփոխությունների մասին։ Աջ ղեկով ավտոմեքենա պատվիրողներն ու ներկրողները բարդ կացության մեջ են հայտնվել, Վրաստանի սահմանում հերթեր են գոյացել, ինչի պատճառով վարորդներն ամեն օրվա համար տուգանվում են: «Խաբել են, ընդունել են, որ արգելքը մշտապես պիտի գործի, ժողովուրդը դրանից տեղյակ չի»,- ասում է աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրող Վաչագան Մինասյանը: Ակցիայի մասնակիցները պահանջում են անձամբ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Մենք ուրիշ ոչ մեկին չենք վստահում, անցած ամիս դիմել ենք և տրանսպորտի նախարարությանը և կառավարությանը, բայց ոչ մի տեղից պատասխան չկա»,- նշում է Վաչագան Մինասյանը: