Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնացականյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ (տեսանյութ)

Պաշտոնական
agn-3

Նյու Յորքում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերի հետ: Արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը,  շարունակական գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ գոհունակություն հայտնելով կառույցի կողմից սահմանամերձ գոտիների բնակիչներին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի իրականացման կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանը հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և արժևորում է դրանց գործնական կիրառման հարցում ԿՄԽԿ-ի հետ ձևավորված համագործակցությունը: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը: