Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտիկները տապալեցին ասուլիսը (տեսանյութ)

Սպորտ
sport-boks-1

Հայաստանում ստեղծվող  բռնցքամարտի նոր ֆեդերացիայի ներկայացուցիչներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել: «Ես նախկինում չորս տարի եղել եմ ֆեդերացիայի փոխնախագահ, պատասխան էի տալիս պատանիերի հավաքականների համար: Դրանք աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նվաճել են 48 մեդալ, այդ թվում 5 ոսկե: Այդ պատանիներն այսօր արդեն մեր առաջատար բռնցքամարտիկներն են: Հիմա դուք կարծիք կազմեք, ես հասկանում եմ բռնցքամարտից, թե՝ չեմ հասկանում», - առաջինը խոսեց  Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Սամվել Գասպարյանը,որը հիմնադիրներից մեկն է։ Մինչ նա խոսում էր ,  ակումբի սրահ մտան մի քանի մարդիկ: Ինչպես պարզվեց,  նրանք բռնցքամարտիկներն են իրենց մարզիչների հետ Նրանք հայտարարեցին, որ ցանկանում են ներկա գտնվել ասուլիսին եւ լսել, բացի այդ բազում հարցեր ունեն բանախոսներին: Արդյունքում լեզվակռիվ սկսվեց: Բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը փորձեց հանգստացնել կողմերին եւ շարունակել ասուլիսը, սակայն դա նրան չհաջողվեց: Արդյունքում, մամուլի ասուլիսը  տապալվեց