A
A
Հայաստան – Ադրբեջան` 1,5:2,5. մեր հավաքականի առաջին պարտությունը (տեսանյութ)
Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր անցկացվում էր ամենասկզբունքային և ամենաինտրիգային մրցամարտը: Օլիմպիադայի եռակի հաղթող Հայաստանի տղամարդկանց հավաքականը 5-րդ տուրում հանդիպեց Ադրբեջանի հետ, որը երբեք չի եղել մրցանակակիր: Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց Շահրիյար Մամեդյարովին։ Սպիտակ խաղաքարերով Հրանտ Մելքումյանը հաղթեց Արկադի Նայդիշին: Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հանդես էին գալիս սեւ խաղաքարերով՝ համապատասխանաբար Թեյմուր Ռաջաբովի եւ Ռաուֆ Մամեդովի հետ: Մարտիրոսյանը պարտիան ոչ-ոքի ավարտեց, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվեց։ Այսպիսով՝ մեր հավաքականը զիջեց Ադրբեջանին 1,5։2,5 հաշվով։ https://chess24.com/en/watch/live-tournaments/olympiad-batumi-2018-open/5/1/1