Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ դիվանագիտական անձնագրերից զրկված անձանց անունների հրապարակումը չեմ մեկնաբանում. Բալայան

Քաղաքականություն
tigran-balayan

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում հայկական ԶԼՄ-ներում ՀՀ դիվանագիտական անձնագրերից զրկված անձանց անունների հրապարակման փաստը: Ավելի վաղ, Բալայանը անդրադարձել էր 254 դիվանագիտական անձնագրի չեղարկման հարցին և նշել, որ չի կարող հրապարակել,  թե կոնկրետ ում են տրված եղել դիվանագիտական անձնագրեր, քանի որ այդ տեղեկատվությունը պաշտպանված է անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությամբ: Օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության հրապարակման փաստով ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հրաժարվեց մեկնաբանություն տալ: «Հրապարակված ցուցակի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ տալիս, ձեռնպահ եմ մնում», - ասաց Բալայանը «Ա1+» -ին: