Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքներով մինչև 2008 թիվ ստացել ենք, դրանից հետո մեզ ոչ մի լումա չեն տվել (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia-27.09

Նանա Մուրադյանը որդու մահվան իրական հանգամանքների բացահայտման համար արդեն 8 տարի է պայքարում է։ 2010 թվականին նրա որդուն՝ Վալերի Մուրադյանին բանակում գտել են կախված։  Նանա Մուրադյանը պատմում է, որ որդին զորամասում ականատես է եղել բազմաթիվ չարաշահումների՝ մասնավորապես, վառելիքի գողության: «Տղաս ասեց՝ մամ սալյարկի գողություն եմ տեսել, տղերքը ասեցին՝ ձեն չհանես քեզ էլ կտանք։ Դա եղավ պատճառ՝ 4 օր հետո իմ էրեխուն սպանեցին»։ Վալերի Մուրադյանի սպանությունը մինչ օրս բացահայտված չէ: Գործը հարուցված էր «ինքնասպանության դրդելու» հոդվածով, սակայն «դրդողները» մինչ օրս անհայտ են: Գործն արդեն 3-րդ անգամ կասեցվում է մեղադրյալ անձի անհայտ լինելու պատճառով։ Տուժող կողմը բողոքարկել է և սպասում է գործի վերսկսման որոշմանը։ «Տեսնենք՝ դատավորը նորից կասեցումից հանելու է՞, բայց կասեցումից հանելն ինձ համար ծաղիկներ չէ։ Կասեցումից արդեն 3-րդ անգամ է հանվում, դրանից հետո ոչինչի չի արվում»։ Նանա Մուրադյանը վստահ է՝ քանի դեռ բանակում համակարգային փոփոխություններ չլինեն, ոչինչ էլ չի փոխվի։ Նա նաև պնդում է, որ չնայած խոսակցություններին, թե բանակում բարեփոխումներ կան, բայց ամեն ինչ նույնն է մնացել։ 82-ամյա Ջեմմա Հովհաննիսյանն էլ տարիներ շարունակ պայքարում է կերակարողին կորցնելու գումար ստանալու համար։ 2001 թվականի մայիսի 17-ին Իրանում վթարի էր ենթարկվել «Հայկական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը, որի անձնակազմի 5 անդամներն էլ զոհվել էին՝ այդ թվում Ջեմմա Հովհաննիսյանի որդին։ «Նշանակեցի կերակրողին կորցնելու գումար։ Մի կերպ բողոքներով մինչև 2008 թիվ ստացել ենք, դրանից հետո մեզ ոչ մի լումա չեն տվել։ Մինչև այդ էլ ենք բողոքել, հիմա շատերը չկան»։ Ջեմմա Հարությունյանն անձամբ նամակով դիմել է վարչապետին, ասում է՝ վարչապետն ինքնել  է ժամանակին գրել վթարված ինքնաթիռի մասին, երբ դեռ լրագրող էր, սակայն Կառավարությունից դեռ պատասխան չկա։