Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլին տեղի ունեցածը նոր հնարավորությունների պատուհան է հայ ժողովրդի համար». ԵՄ դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
VAG7711dss

Այսօր «ՀՀ արդարադատության ոլորտում բարեփոխումների ռազմավարություն» թեմայով ԵՄ-ՀՀ ռազմավարական քաղաքականության երկխոսության վերաբերյալ աշխատաժողովին ներկան էին Հայաստանի  արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ընդգծեց ԵՄ անգնահատելի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտին: «ԵՄ եղել է, կա և շարնունակում է մնալ արդադատության ոլորտում գլխավոր գործընկերը: Եմ աջակցում է ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին»,- ասաց նախարարը: ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին ավելացրեց, որ արդարադատության ոլորտում ամենակարևորը դատարանների անկախությունն է: «Կարևոր է, որ դատավորը ինքը զգա իր անկախությունը, երբ կզգա որ ինքն կկարողանա ազատ ու անկախ դատել: Այդ ներքին ազատությունն ավելի կարևոր է: Ապրիլին Հայաստանում տեղի ունեցածը մենք համարում են նոր պատուհան, նոր հնարավորություն հայ ժողովրդի քայլ դեպի  անկախ արդարադատության  համակարգ»,- նշեց Պյոտոր Սվիտալսկին:     Ավելին՝ տեսանյութում: