Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

հայաստանյան 6 ընկերություններ մասնակցում են “Junwex Moscow” ոսկերչական ցուցահանդեսին

Պաշտոնական
4_4f

Հայաստանի ոսկերչական ներուժը ներկայացված է «Junwex Moscow» միջազգային ցուցահանդեսում Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 6 ընկերություններ սեպտեմբերի 26-30-ին Մոսկվայում մասնակցում են “Junwex Moscow” միջազգային ոսկերչական ցուցահանդեսին։ «Ռաֆօլ», «Երևանի Ոսկերչական Գործարան -  1 «Գնոմոն», «Շաբեր» ընկերությունները և «Արշավիր Դավթյան», «Մարտին Միսակյան», «Արտակ Բոջիկյան» անհատ ձեռնարկատերերը ցուցահանդեսին ներկայացել են առանձին տաղավարներով։ Հայկական արտադրողները միջազգային խոշոր գնորդներին ու դիստրիբյուտորներին են ներկայացնում թանկարժեք, կիսաթանկարժեք, բնական քարերով ոսկյա և արծաթյա զարդեր։ «Junwex Moscow» նախորդ միջազգային ցուցահանդեսից հայաստանյան ընկերությունները վերադարձել են ավելի քան 1 միլիարդ դրամի արտահանման պատվերներով։