Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Կառավարության նիստ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Region-Caggpture

Կառավարության նիստն այսօր էլ կանցկացվի առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Նիստի օրակարգում 37 հարց է ընդգրկված, որոնցից զեկուցվող են միայն 6-ը, ըստ որի նախատեսվում է ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնել: Գործադիրը կքննարկի նաեւ  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության առաջարկությունների նախագիծը,  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաեւ «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է  Տաջիկստանի Հանրապետություն: Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ  երկրների ղեկավարների գագաթաժողովին։