Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող է զոհվել

Կարևոր լուրեր Պաշտոնական
zinvor

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:             Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:         Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն