A
A
«Հավերժ զինվոր». մեծարման միջոցառումների շարք
Երկու ամիս շարունակ Հանրապետության տարածքային զինկոմիսարիատների և զորամասերի հրամանատարության հետ համատեղ անցկացվել են մեծարման միջոցառումներ` «Հավերժ զինվոր» խորագրի ներքո: Միջոցառումներին մասնակցել են պետական և ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներ, պարտադիր ժամկետային զինծառայողներ, զորակոչային տարիքի պատանիներ: Մեծարման միջոցառումների նպատակն էր շնորհակալություն հայտնել նորօրյա հերոսներին, զորացրված զինծառայողներին հայրենիքի պաշտպանության առաքելությունը պատվով կատարելու և սահմանների անառիկությունը պահպանելու համար: Միջոցառումների ընթացքում զինվորական ծառայությունից զորացրված մի շարք երիտասարդներ պարգևատրվել են շնորհակալագրերով և պատվոգրերով: