Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանի անջատողականությունը սպառնալիք է նաև Հայաստանի համար. իրանագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
iranaget

Սեպտեմբերի 22-ին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվեց շուրջ 30 մարդ, կարող է անջատողականություն մտցնել Իրանում, ինչը վտանգավոր է տարածաշրջանի համար: Այսօր նման կարծիք է հայտնել իրանագետ Արտյոմ Տոնոյանը: « Իրանում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը կարող է հանգեցնել անջատողական տրամադրությունների սրացման, ինչը սպառնալիք է ոչ միայն Իրանի ազգային անվտանգության տեսանկյունից, այլ նաև տարածաշրջանի մյուս պետությունների՝ այդ թվում նաև Հայաստանի համար»: Ըստ իրանագետի՝ սցենարները, որոնք կարող ենք պատկերացնել, որևէ կերպ չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից: Իսկ ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին, ապա Արտյոմ Տոնոյանը ենթադրում է, որ առաջիկայում կարող են սպասվել Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների սրացում: «Լարվածության նոր ալիք կարող է գրանցվել նաև իրանաամերիկյան արդեն իսկ լարված հարաբերություններում, քանի որ սպառնալիքներ են հնչում նաև ԱՄՆ-ի հասցեին: Տեղի ունեցածից հետո ԱՄՆ-ի արձագանքն էլ միանշանակ չէր»: Տարածաշրջանի համար իրանագետն առանձնացնում է այլ սպառնալիքներ ևս: «Հանձին Իրանի՝ մենք տեսնում էինք Մերձավոր Արևելքում բավական անվտանգ երկիր, տարբեր ուժերի անվտանգությունը մոբիլիզացնող երկրի, սակայն այս դեպքերը որոշակի մտահոգության առիթ են նաև մեզ համար, որովհետև անմիջապես Հայաստանի հարևանությամբ տեղի է ունենում նմանատիպ ահաբեկչություն»: