Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել.Azatutyun.am (տեսանյութ)

Քաղաքականություն
274C9FB0-5DFF-4B1D-B04A-2FE3A214F2FA_w1023_r1_s

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը: Փաստաբանի խոսքով, Հատուկ քննչական ծառայություն հրավիրված Երանոսյանին ներկայացվել է նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը: «Օգտվելով իր իրավունքից այս պահին հրաժարվել է ցուցմունք տալուց: Մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց», - նշեց Սաֆարյանը: Փաստաբանի ներկայացմամբ, Լևոն Երանոսյանին մեղադրում են, որ նա, չունենալով հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն՝ կիրառել է դրանք: