Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել պայթյունի մասին

Պաշտոնական
aroxj-nax

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը: Եւս մեկ աշխատակից թեթև վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն, ուր ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում: Ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողություններ, պարզվում են հանգամանքները: Այլ մանրամասներ կհաղորդվեն  լրացուցիչ: