Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը. շարունակելու ենք պահանջատեր լինել

Պաշտոնական
zaraa

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը 2018 թվականի սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ   Սիրելի հայրենակիցներ, Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ: Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում: Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ: Քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ:   «Երկիր Ծիրանի» կուսակցություն