Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօրվա ընտրությունները կլինեն շրջադարձային. Անահիտ Թարխանյան (տեսանյութ)

Հասարակություն
tarxanyan

Եկեք չլարենք մթնոլորտը, այսօր տոն է, լրագրողների հետ զրույցում ասաց «Երևանի հանրություն» կուսակցության թեկնածու Անահիտ Թարխանյանը: «Սա կարևոր օր է։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ ընտրությունները կանցնեն ազնիվ և արդար։ Կոչ եմ անում բոլորին գալ և իրենց ընտրությունն անել», -ասաց նա: Քաղաքապետի թեկնածուն հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, միայն նշեց, որ ամեն ինչի մասին կխոսի վաղը։ Քվեարկությունից հետո Անահիտ Թարխանյանը նշեց, որ ընտրություն է կատարել հանուն երևանցիների, հանուն երեխաների եւ կանաչ Երևանի: «Այսօրվա ընտրությունները կլինեն շրջադարձային: Ես մեծ հույսեր եմ կապում այս ընտրությունների հետ»,-ասաց նա: