Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրողների մասնակցությունը պասիվ է. հանձնաժողովի նախագահ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
yntrutyun

Կենտրոն համայնքի թիվ 29/40 ընտրատեղամասում 10։45 դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 96 քաղաքացի։ Հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ավագյանի խոսքով, նախկին ընտրությունների նույն ժամանակահատվածի  համեմատ մասնակիցների քանակը քիչ է. «Մեր ընտրատեղամասում գրանցված է 1000-ից ավելի ընտրող, առայժմ պասիվ է, կարող եմ ասել՝ ընտրությունները հանգիստ են ընթանում, որևէ միջադեպ չի արձանագրվել»։