Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Քաղաքականություն
42387484_876791782524613kl_3987363387527921664_n-1

  Քիչ առաջ Երեւանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկեց N157 դպրոցում  տեղակայված ընտրատեղամասում: Նա  լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեծ ակնկալիքներ ունի ընտրություններից:  Նրա խոսքով, ժողովուրդն արդեն հաղթել է եւ ով էլ ընտրվի քաղաքապետ, ժողովրդի հաղթանակն է լինելու: Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու դեպքերին, նա նշեց «Ժառանգություն կուսակցությունը մի քանի անգամ ահազանգել է ցուցակների մասով, որոնք նկատել ենք տարբեր կուսակցությունների մոտ»: Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանեց: «Չեմ ցանկանում բարձրաձայնել, դա իրավապահների խնդիրն է: Միգուցե դա խախտում չէ: Ժառանգություն  կուսակցությունը նման ցուցակների « դոստուպ» երբեւէ  չի ունեցել, եթե ինչ-որ մեկն ունի եւ դա օրինական է, ապա պետք է ունենան բոլորը»: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ուրախությամբ կշնորհավորի ընտրվողին: