Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆլեշմոբ՝ Հանրապետության հրապարակում

Հասարակություն
4-12

Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության 27-րդ ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեց կավճանկարչությամբ: Կավիճող նկարողները գրավեցին հրապարակը։ Նկարում էին բոլորը՝ թե  մեծերը, թե փոքրերը: Իսկ ահա Երևանի թիվ 172 դպրոցը կազմակերպել էր ֆլեշմոբ-ցուցահանդես՝ տարրական դասարանների երեխաների նկարած նկարներով: Դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Նարինե Բաղդասարյանը նշում է, որ հաճախ են հանդես գալիս նման նախաձեռնություններով: «Ինքներս հաճախ լինում ենք նախաձեռնողներ: Կարծում եմ՝ համագործակցությունը ծնում է ավելի շատ ստեղծագործական միտք, ինչը նաև դաստիարակում է երեխաներին, քանի որ դպրոցը ոչ միայն կրթության, այլ նաև դաստիարակության օջախ է»: Հրապարակում գործում էին նաև հայկական մշակույթը ներկայացնող տաղավարներ: