Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է բացառվի միջամտությունը լրատվամիջոցի գործունեությանը. Գ. Կոստանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
kostanyan

Հաշվի առնելով, որ գաղտնալսման փաստը բավարար հիմքեր եւ հիմնավոր կասկած է առաջացրել, որ եթե լսում են ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներին, ապա նշանակում է, որ  ցանկացած քաղաքացի զերծ  չէ դրանից, հետեւաբար, մենք փորձելու ենք դա լայնածավալ քննարկել, Քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը: «Մեր հանրությունը չունի բավարար պաշտպանվածություն, հանձնաժողովի աշխատանքը միտված է լինելու հենց դրան»,-ասաց նա: Հարցին, թե գործի համատեքստում խուզարկություն է կատարվում լրատվամիջոցում, Գեւորգ Կոստանյանը նշեց: «Լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական գործողություն պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտ եւ նույնիսկ այդ միջամտության դեպքում պետք է բացառվի որեւէ միջամտություն լրատվական գործունեությունն իրականացնողի ընթացիկ գործունեության մեջ»: Իսկ մի ամբողջ հեռուստաընկերություն եթերազրկելու համար ի՞նչ պայմաններ են պետք, լրագրողի հարցին ի պատասխան պատգամավորը պատասխանեց: «Օրենքով նախատեսված պայմաններ»: