Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ժամանակ աղբահանության խնդիր չի լինի. նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
suren-papikyan-1

«Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը ստանձնելով, մի քանի խնդիրներ բաց էին եւ անհրաժեշտություն համարեցի այցելել ՀՀ մարզեր, շփվել բնակիչների եւ դրանից հետո իմ պատկերացումները կազմել տարածքային կառավարման մասին։ Այցեր  եղել են Արմավիրի, Արարատի, Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզերի համայնքներում։ Այցերը հիմնականում ու ոչ աշխատանքային օրերին են իրականացվել»,- ամփոփելով Տարածքային կառավարման եւ զարգացման  նախարարության մինչ օրս կատարած աշխատանքները, նշեց նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է աղբահանության խնդիրը, մենք որոշել ենք ապահովագրական քայլեր անել, հանձնարարական եմ տվել, մեր համապատասխան հանձնաժողովներին, որ տրամադրվի տեխնիկա, որպեսզի Երեւանի տոնին եւ Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին ընդառաջ խնդիրներ չլինեն։ «Մենք իրականացրել ենք առաջին համապետական շաբաթօրյակը ։ Նախարարությունը իրականացրել է զոհված, նաեւ հաշմանդամ զինծառայողների երեխաների հանգստի ապահովումը»,- շարունակելով ներկայացնել կատարված աշխատանքները, ասաց Սուրեն Պապիկյանը։ Նախարարության կարեւոր ձեռքբերումներից մեկը Տարածքային կառավարման մասին օրենքն է՝ մարզպետների գործունեությունը կարգավորելու մասին, որն արդեն կառավարություն է ներկայացվել, նշեց Պապիկյանը։ «Մեր կողմից վերանայվել են նախորդ կառավարության կողմից իրականացվող ծրագրեր։ Օրինակ Ջերմուկ քաղաքի բարվոք ճանապարհը քանդել եւ նորը սարքել եւ դրա վրա վատնել մեծ գումարներ, դա պետական ծրագիր է։ Այսպիսի բազմաթիվ հարցեր, որոնք չեն փոխելու, հեշտացնելու ջերմուկցիների կյանքը։ Տարածքային կառավարման նախարությունը 2մլրդ 222մլն դրամ կտրամադրի Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նախարարությանը՝ միջպետական ճանապարհներն ավելի լավը դարձնելու համար։ Մինչ տարեվերջ մենք կունենաք բարեկարգված ճանապարհներ։ Այդ ճանապարհները Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի ճանապարհներն են»,- ասաց նախարարը։