Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲՀԿ-ն  ոչ միայն ծրագիր է ներկայացնում քվեի համար, այլ նաև մեծ ռեսուրս ունի ամենն իրագործելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Captuffffffffffffre

Հայաստանում ընտրությունները հասարակությանը բեւեռացման են տանում միշտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը։ «Միշտ լինում են սրացումներ։ Լայն առումով թող մի քիչ էլ լարված մթնոլորտում անցնի, դրանից չի փլվի աշխարհը։ Քաղաքական գնահատական հնչեցնելը գլոբալ առումով չպետք է ազդի։Մասնակցում ենք  ընտրություններին,  բայց դա չի նշանակում, որ թշնամանում ենք»,- ասաց նա։ Միևնույն ժամանակ Միքայել Մելքումյանը նշեց, որ չի ընդունում, երբ անհարգալից խոսքեր են հնչում։ «Մասնավոր մի շարք առումներով տեսանք, թե ինչպիսի գնահատականներ եղան, անընկալելի և անընդունելի են ինձ համար»,- ասաց Միքայել Մելքումյանը։ Ըստ Միքայել Մելքումյանի՝ քաղաքապետի պաշտոնը առավել քան քաղաքական պաշտոն է և պետք է քաղաքապետը լինի քաղաքական գործընթացներում փորձ ունեցող մարդ։ «Կուսակցական ցուցակներով դասական համամասնական ընտրություններ են։ Երբ ասում ենք Երևանի քաղաքապետը պետք է գործից հասկանա, բացի այն, որ մենեջեր պետք է լինի,  նաև պետք է քաղաքական գործիչ լինի»,- ասում է նա։ Ծրագրերին անդրադառնալով՝ Միքայել Մելքումյանը կարևորեց, որ ծրագրեր ներկայացնելուց բացի, պետք է իմանալ, թե ինչ ռեսուրսներով պետք է իրագործել այդ։ «Ոչ միայն ծրագիր ներկայացնելն է կարևոր , այլ այդ ծրագիրը իրականացնելու համար ռեսուրսներ ունենալը։ Մենք կարծում ենք, որ «Բարգավաճ Հայաստանը» իր լիդերով, ռեսուրսներով,  ոչ միայն ծրագիր է ներկայացնում ինքնանպատակ քվեի համար, այլ նաև մեծ ռեսուրս ունի այդ ամենն իրագործելու»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։