Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարությանը պարզաբանում է՝ ովքեր են սև ուժերը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-51

Աջափնյակ վարչական շրջանում մեկնարկել է«իմ քայլը» դաշինքի քայլերթը։ Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը պատշգամբներից իրենց հետևողներին կոչ է անում երեկոյան մասնակցել հանրահավաքին, որը տեղի է ունենալու Գևորգ Չաուշի հրապարակում, իսկ արդեն այս կիրակի մասնակցել ընտրություններին. «Առաջին ընտրություններն են ժողովրդի հաղթանակից հետո, գնում և ընտրատեղամասերում հաստատում ենք ժողովրդի հաղթանակը»։ «Ա1+»-ի հետ զրույցում քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նշեց, որ սև ու սպիտակ ուժերի մասին արդեն բազմիցս խոսվել է, ավելին ասելու կարիք չկա, մեր այն հարցին՝ հատկապես որ ուժերի մասին է խոսքը Հայկ Մարության պարզաբանեց. «Բոլոր այն ուժերի, որոնք ցանկանում են փչացնել ընտրությունները՝ ընտրակաշառքներ բաժանելով»։ Ճշգրտող հարցին՝ ո՞վ է ընտրակաշառք բաժանում՝ քաղաքապետի թեկնածուն չպատասխանեց, միայն հավելեց, որ սև ու սպիտակի մասին հայտարարելիս, որևէ մեկին նեղացնելու մտադրություն չի ունեցել։