Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդի կողմից Կոթին գնդակոծելու և բնակչին վիրավորելու դեպքով քրեական գործ է հարուցվել

Պաշտոնական
2a0e0dd3d20df45236c2dabe3ab123a4

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների դեպքի առթիվ: 2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի կենտրոնական մասում աջ սրունքի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն բնակավայրի բնակիչ Ս.Սեփխանյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին