Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումներն Արցախում

Պաշտոնական
karabax

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում Արցախի Հանրապետության ներկայացման գործում: Խոսելով ներկայիս մարտահրավերների և առաջադրված խնդիրների մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ  Արցախի հարցում  այժմ կարևորագույն խնդիրը անվտանգության և կարգավիճակի ապահովումն է:   Մտքեր են փոխանակվել երկուստեք փոխգործակցության, միջխորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԱՀ արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը: Զոհրաբ Մնացականյանին ընդունել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Քննարկվել են հայականա երկու պետությունների փոխգործակցության խնդիրներն արտաքին քաղաքականության ոլորտում։